Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Լե Մուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորությունը

Լե Մուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորությունը
27.01.2021 | 22:52

Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լե Մուանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արծարծում է մի շարք կետեր, բայց կան բաներ, որոնք այդտեղ արծարծված չեն: Մինսկի խմբի շրջանակներում պետք է արծարծվեն հենց այդ բացակայող կետերը: Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցի շրջանակներում կողմերը վերահաստատեցին, որ պատրաստ են շարունակել քննարկումներն այդ ձևաչափում: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը շարունակում է արդիական մնալ և այդ շրջանակներում աշխատանքները պետք է շարունակվեն»:

Դիտվել է՝ 3750

Մեկնաբանություններ